Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հովիկ Աբրահամյանը՝ իր «արա»-ով խոսելաոճի մասին

Հովիկ Աբրահամյանը՝ իր «արա»-ով խոսելաոճի մասին
03.10.2014 | 13:53

Վարչապետը ՀՀ ԳՄ նիստից առաջ անդրադարձավ նաև իր «արա»-ով խոսելաոճին. «Վահան Բաբայանին «արա» չեմ ասել, որևէ մեկին ես չեմ վիրավորել, նման ցանկություն չեմ ունեցել, ընդհակառակը, բոլորին կոչ եմ արել, որ միասին մեր առջև ծառացած, մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրներին լուծում տանք:
Ես ինքս եմ գնում ԱԺ, հանդիպում ֆրակցիաների հետ, առաջարկում մեր բարեփոխումները, ամեն դեպքում, եթե կլինեն դժգոհություններ, քննարկումներ, թող լինեն մտքի քննարկումներ, ոչ թե ձեռքի:
Իսկ նման մոտեցումները, պահանջատիրական, ուլտիմատումով խոսելը ոչ մեկին հարիր չեն։ Մենք նման ցանկություն չունենք, մենք չենք եկել էստեղ՝ որևէ մեկի հետ թշնամանանք, այլ եկել ենք մեր գործն անենք, ինչի համար կոչված ենք, և դրա համար ես կոչ եմ արել, առաջարկել, խնդրել բոլորին, որ միասին աշխատենք»:

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ